Մոսկվայի կենտրոնում ուժայինները շուրջկալ են իրականացրել Savoy հյուրանոցում. ՏԱՍՍ
- Ani

- Feb 15
- 1 min read

Անվտանգության ուժերը շուրջկալ ենիրականացրել մայրաքաղաքի Savoy հյուրանոցում, որտեղ Սուրբ Վալենտինի օրվա պատվին երեկույթէր տեղի ունենում, եւ պետք է ելույթ ունենար հասարակական գործիչ Իրինա Խակամադան, մի քանի մարդիկ տարվել են բաժին, տեղեկացրել էՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահմարմինների աղբյուրին։https://tass.ru/proisshestviya/23149717.
«Savoyհյուրանոցում իրականացվել էգործողություն՝ ներառյալ արգելված նյութերիորոնումը։ Աշխատում էին կինոլոգները։ Ուժային կառույցների աշխատակիցները ստուգել ենհյուրերի փաստաթղթերը։ Մի քանի հոգի տարվել էբաժին»,- ասել է գործակալության զրուցակիցը՝չհստակեցնելով, թե կան արդյոք ձերբակալվածներ։Նա նաեւ չի բացահայտել միջոցառման բոլորնպատակները։
Գործակալության մեկ այլ զրուցակից ուժային կառույցներից ավելացրել է, որ միջոցառման որոշ այցելուների հանդեպ, այդ թվում՝ ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու համար, վարչական արձանագրություններ են կազմվելու։ Նա եւս չի հստակեցրել, թե ստուգման արդյունքում քանի այցելու է բերման ենթարկվել։




















