top of page

Ասել ենք ինչ ուզում ես, արա. Ռուբինյանը պատասխանել է Էդմոն Մարուքյանին

  • Writer: Ani
    Ani
  • 2h
  • 1 min read

ree

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել. 


«Էդմոն Մարուքյանը մինչև հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելը, երբ վարչապետը ամիսներով չէր ընդունում նրան, առաջարկել է դուրս գալ Լուսավոր Հայաստան կուսակցությունից, եթե խնդիրը դա է: Ասել ենք ինչ ուզում ես, արա»,- գրել է Ռուբեն Ռուբինյանը:


Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը գրել էր. «Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից։ Իսկ Հայաստանը սկսել է վառելանյութ գնել Ադրբեջանից, ինչով ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին, որոնք օկուպացված են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։



Սակայն, ըստ Ռուբինյանի, «Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության ռեժիմից տեղափոխվում են տնտեսական համագործակցության ռեժիմ»։

bottom of page