top of page

Ուսուցչի կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը բուհերում չի հասնում մեկ տասնյակի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Վերջին 5 տարվա կտրվածքով մանկավարժական կրթության ստացման համար դիմող դիմորդների թիվը կազմում է դիմորդների ընդհանուր թվի շուրջ 4,2 տոկոսը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:


«Դիմողների մեծ մասն էլ նախընտրում է դիմել անգլերեն, հայոց լեզու և գրականություն, պատմություն ուղղություններով։ Բնագիտական առարկաների ուղղությամբ իրավիճակը խիստ մտահոգիչ է։


Եթե կենսաբանության և աշխարհագրության մասով որոշակի փոքր դրական փոփոխություն կա, ֆիզիկայի և քիմիայի ուղղությամբ ուսուցչի կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը մանկավարժական բուհերում չի հասնում մեկ տասնյակի։ Սա մեր ամենակարևոր հարցերից է»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։

 
 
bottom of page