Ընտրությունները հիմա Ուկրաինայի համար ցունամի են․ Զելենսկի
- 7 hours ago
- 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ լայնածավալ պատերազմի պայմաններում ընտրությունների կազմակերպումը երկրի համար պարունակում է լուրջ ռիսկեր և կարող է հանգեցնել հասարակության…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ լայնածավալ պատերազմի պայմաններում ընտրությունների կազմակերպումը երկրի համար պարունակում է լուրջ ռիսկեր և կարող է հանգեցնել հասարակության պառակտման, հայտնում է «Украинская правда»-ն։
Զելենսկիի փոխանցմամբ՝ շուրջ մեկ տարի առաջ տարբեր կողմերից Ուկրաինային կոչ էին անում ընտրություններ իրականացնել դեռևս մինչև պատերազմական գործողությունների ավարտը։ Նա նշել է, որ պատրաստ էր քննարկել այդ տարբերակը, եթե արևմտյան գործընկերներն առաջարկեին անվտանգ ու լեգիտիմ քվեարկություն անցկացնելու որոշակի պայմաններ։
«Եթե գործընկերները մեզ առաջարկեն կոնկրետ պայմաններ, որոնց դեպքում հնարավոր կլինի անվտանգ, լեգիտիմ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնել Ուկրաինայում՝ զինվորականների մասնակցությամբ, մերձճակատային տարածքներում, արտերկրում, ուր մեկնել են մեր միլիոնավոր քաղաքացիները, ապա եկեք դա քննարկենք», — ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Այնուամենայնիվ, ըստ նրա, արևմտյան գործընկերների կողմից նման առաջարկներ չեն ներկայացվել։ Զելենսկին նաև ընդգծել է, որ ընտրությունների անցկացումն անհնարին է մինչև հրադադարի հաստատումը։
«Կարծում եմ, որ նման պատերազմի պայմաններում ընտրություններն ընդհանրապես մեծ ռիսկ է։ Ընտրությունները հենց հիմա պետության համար ցունամի են, որը կպառակտի Ուկրաինան», — հայտարարել է նա։
Նախագահը շեշտել է, որ ներկայումս իր գլխավոր առաջնահերթությունը պատերազմի ավարտն ու ուկրաինական պետականության պահպանումն է։
«Իմ ռազմավարությունն է երկիրը հասցնել մինչև պատերազմի ավարտը և պահպանել անկախ ու ինքնիշխան պետությունը։ Եվ ես դա իրականացնում եմ», — ասել է Զելենսկին։
Նախորդ տարի Զելենսկին հայտնել էր, որ պատրաստ է չմասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, եթե հաջողվի ավարտին հասցնել Ռուսաստանի հետ պատերազմը։




















