top of page

Քննչական կոմիտեն՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի մասին

  • Writer: Ani
    Ani
  • Jul 8
  • 1 min read

ree

Դատախազի կողմից որոշում է կայացվել Սեյրան Օհանյանի  նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։


Սեյրան Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

1/2409
bottom of page