Ռիհաննան վերադարձել է Կաննի կինոփառատոն՝ հիասքանչ կերպարով
- May 20, 2025
- 1 min read
Հղի լինելով իր երրորդ երեխայով՝ Ռիհաննան կրկին հայտնվել է Կաննի կինոփառատոնում՝ բոլորի ուշադրությունը գրավելով իր փորիկը ցույց տվող տեսքով։
Աստղը աջակցել է իր զուգընկեր A$AP Rocky-ին նրա նոր՝ Highest 2 Lowest ֆիլմի պրեմիերային։
37-ամյա երգչուհին ընտրել էր վառ ամառային զգեստ՝ երկնագույն երանգով։ Բարձր օձիքով և բաց ուսերով զգեստն ընդգծում էր նրա կազմվածքը, իսկ որովայնի հատվածում հանգույցներով և ծալքերով զարդարված ինքնատիպ կտրվածքները կերպարին հաղորդում էին դինամիկա և նրբագեղություն։ Զգեստի ստորին մասը կարված էր կիսաթափանցիկ գործվածքից, որի միջից երևում էր երգչուհու ոտքերի ուրվագիծը։
Կերպարը լրացվել էր թիթեռի և տերևի տեսքով նրբագեղ ականջօղերով, բազմաթիվ մատանիներով և զգեստին համապատասխանող կլաչով։
Պրեմիերայից առաջ արտիստուհին զրուցել է երկրպագուների հետ, համատեղ լուսանկարներ արել և ինքնագրեր բաժանել։
Ներկայացումից հետո նա թատրոնից դուրս է եկել A$AP Rocky-ի հետ ձեռք ձեռքի տված։ Ռեփերը, ցուցաբերելով քաջություն, Ռիհաննայի վրա պահել է անձրևանոց՝ փրկելով նրան կարմիր գորգի վրա տեղացող անձրևից։




















