«Range Rover»-ն այրվել է, «Kia»-ն և «Nissan»-ը ջերմահարվել են, վարորդը հիվանդանոցում է․ նոր մանրամասներ՝ պшյթյունից
4 hours ago
1 min read

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։49-ին, մարվել՝ 11։01-ին։ Այրվել է «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել կից կայանած «Kia» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։
«Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։




















