top of page

ԱՄՆ դեսպանների հիմնադրամի աջակցությամբ վերականգնվել և թվայնացվել են Մատենադարանի ձեռագրերը

2 minutes ago
1 min read

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։



«2024թ․ Հիմնադրամն աջակցել է Լեռնային Ղարաբաղի միջնադարյան հայկական վանքերում 13-րդ դարում գրչագրված ձեռագրերի և արխիվային վավերագրերի վերականգնման, գույքագրման, թվայնացման և պահպանության աշխատանքներին»,- այս մասին նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։



Հիմնադրամը ստեղծվել է 2001 թվականին ԱՄՆ պետքարտուղարության կողմից և աջակցում է մշակութային ժառանգության պահպանությանն ամբողջ աշխարհում։



Համագործակցելով տեղական համայնքների հետ՝ հիմնադրամն իրականացնում է պատմավայրերի, պատմամշակութային արժեքների, կոթողների և ավանդույթների պահպանության աշխատանքներ, աջակցում մշակութային զբոսաշրջության զարգացմանն ու տարբեր ժողովուրդների միջև մշակութային փոխըմբռնման և հարգանքի ձևավորմանը։


1/3015
bottom of page