top of page

Ռուսաստանն սկսել է ՀՕՊ տեղափոխումը Սիրիայից Լիբիա. The Wall Street Journal

  • Writer: Ani
    Ani
  • Dec 19, 2024
  • 2 min read

Ռուսաստանը Սիրիայից Լիբիա է տեղափոխում ՀՕՊ համակարգերը եւ այլ զինատեսակներ, գրել էThe Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկացի եւ լիբիացի պաշտոնյաներին։ Ըստնրանց՝ Կրեմլը հույս ունի պահպանելազդեցությունը Մերձավոր Արեւելքում «ՀայաթԹահրիր ալ-Շամ» (ՀԹՍ) խմբավորմանիսլամիստների կողմից Բաշար Ասադիտապալումից հետո։

Ռուսական բեռնատար ինքնաթիռներըտեղափոխել են S-300 եւ S-400 «երկիր-օդ» հրթիռային համակարգերի տարրեր, այդ թվում՝ռադարներ, արեւելյան Լիբիայի տարածքներ, որոնք վերահսկվում են Մոսկվայի կողմից եւ աջակցվում ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարիկողմից: Նաեւ Սիրիայից դուրս են բերվել զորքերը, հարվածային ինքնաթիռները եւ զենքերը, ինչըզգալիորեն կրճատել է ռուսական ռազմականներկայությունը երկրում։ Միաժամանակ, ամերիկացի պաշտոնյան նշել է, որ դեռ պարզ չէ՝ՀՕՊ համակարգերը կմնա՞ն Լիբիայում։

Սիրիական բազաները, ներառյալ Տարտուսնավահանգիստը, որը Ռուսաստանի համարապահովում էր միակ ուղիղ ելքը Միջերկրականծով, երկար ժամանակ ծառայել են որպեսառանցքային կետեր Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում նրա ազդեցության տարածմանհամար, ինչպես նաեւ որպես զորքերի տեղաշարժիկենտրոն։ Այժմ Կրեմլը ցանկանում է Ասադիփոխարեն օգտագործել Լիբիայում իր հինգործընկերոջը, որպեսզի պահպանի դիրքերը եւ ռազմածովային ներկայությունըտարածաշրջանում, որտեղ տեղակայված են ՆԱՏՕբազաները։ «Վագներ» ՄՌԿ-ի վարձկանները երկարժամանակ գտնվել են այս երկրում, նրանքհայտնվել են պաշտպանության նախարարությանենթակայության տակ՝ խմբի հիմնադիր ԵվգենիՊրիգոժինի մահից հետո: Նրանք սերտ կապերունեն Հաֆթարի հետ։ Լիբիայի ազգային բանակըվերահսկում է հանրապետության արեւելքը։Նախկինում վագներցիներն օգտագործում էինավիաբազան աֆրիկյան այլ երկրներ վարձկաններեւ զենքեր տեղափոխելու համար։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպելեն Հաֆթարի հետ անցյալ տարի՝ քննարկելուԲենգազիի կամ Թոբրուկի նավահանգիստներումնավահանգիստների երկարաժամկետիրավունքները, որոնք գտնվում են Հունաստանից եւ Իտալիայից 640 կիլոմետր հեռավորության վրա: Լիբիա է եկել պաշտպանության նախարարությանղեկավարի տեղակալ Յունուս-Բեկ Եվկուրովը։

Ռուսաստանը դիտարկում է Թոբրուկինավահանգստային օբյեկտներիարդիականացումը՝ իր ռազմանավերըտեղակայելու համար, ասել է ամերիկացիպաշտոնյան: Հաֆթարը տարիներ շարունակՄոսկվայից հակաօդային պաշտպանությանհամակարգեր է խնդրում՝ ուժեղացնելուվերահսկողությունը երկրի արեւելյան հատվածումեւ հակազդելու Թուրքիայի կողմից աջակցվողՏրիպոլիի ուժերին: Այնուամենայնիվ, դժվար թեԱրեւմուտքը թույլ տա Ռուսաստանին ընդլայնել իրներկայությունը Լիբիայում: Միացյալ Նահանգներըբազմիցս զգուշացրել է Հաֆթարին, այդ թվում՝ ԿՀՎտնօրեն Ուիլյամ Բըրնսի միջոցով, Կրեմլիազդեցության մեծացման անթույլատրելիությանմասին։

Ի դեպ, Լիբիայում տեղակայված բազաները չենկարողանա լիովին փոխհատուցել Սիրիայումկորցրած դիրքերը, կարծում են վերլուծաբանները։Ըստ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի նախկինսպա Գլեբ Իրիսովի, որը ժամանակին ծառայել էՀմեյմիմ ավիաբազայում, Լիբիան որպես վառելիքիլիցքավորման կետ Աֆրիկայում լրջորենկսահմանափակի ներկրվող զենքի քաշը:

Ռուսաստանը նաեւև փորձում է մշտական ​​ելք ապահովել Սուեզի ջրանցք, Հնդկական օվկիանոս եւ Արաբական թերակղզի՝ բանակցելով Սուդանում Կարմիր ծովի ափին ռազմածովային բազա ստեղծելու շուրջ։ Սակայն մինչ այժմ Սուդանի իշխանությունները, որոնց Մոսկվան աջակցում է քաղաքացիական պատերազմում, չեն ընդառաջում այդ հարցում։

1/2091
bottom of page