Չի կարող տնտեսական անկում գրանցած երկրի վարկունակության գնահատականը դրական լինել. Նաիրի Սարգսյան
- 2 hours ago
- 1 min read

ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը 40-48%-ով անկում է գրանցել։ Այսինքն՝ չի կարող 2025 թվականի համեմատ, կամ 2025-ի վերջին ցուցանիշները, քանի որ վերջնական հրապարակված չեն, 2024 թվականի համեմատ անկում գրանցած տնտեսություն ունեցող երկրի վարկունակության գնահատական լինի դրական, չի կարող ուղղակի լինել։ Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Դուք պատկերացրեք՝ ունեք վարկեր՝ հիփոթեքային վարկ, մեքենայի վարկ, մի հատ էլ սպառողական վարկ ու Ձեր աշխատավարձը կամ ցանկացած մարդու աշխատավարձն այդքան վարկային բեռի հետ զուգահեռ 50%-ով կրճատվել է, ու գնում եք բանկ, նորից վարկ ներգրավելու և վարկային բաժինը ուրախանում է, ասում է՝ վայ, գիտեք՝ դուք շատ ավելի լավ վարկառու կարող եք լինել պոտենցիալ, քան էիք: Տրամաբանակա՞ն է սա, չի կարող այդպիսի բան լինել»,-նշել է նա:




















