72-ամյա կնոջ գլխարկը հայտնաբերվել է «Ծովինար» ջրամբարի ափին, մարմինը չի գտնվել
- 2 hours ago
- 1 min read

Այսօր ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում, հավանաբար ջրահեղձ է եղել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացու մարմինը չի հայտնաբերվել։
Այս պահին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, վերսկսվելու են վաղը առավոտյան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ա. Ս․-ն է, ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։




















