top of page

Հայաստանում TRIPP-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրություններն արդեն սկսվել են. Ռուբիո

  • Aug 8
  • 1 min read


ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա կառուցելու և առաջ շարժվելու գործում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։«Շնորհավորում…

ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա կառուցելու և առաջ շարժվելու գործում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։


«Շնորհավորում ենք 2 երկրներին վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած քաջության և հեռատեսության համար և ակնկալում ենք շարունակական առաջընթաց՝ Հարավային Կովկասում կայուն ու տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։


TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության։


Հայաստանի տարածքում երկաթուղու ինժեներական ուսումնասիրություններն արդեն սկսվել են, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստան միացվող մայրուղու և երկաթուղու շինարարության ավարտին»,-նշել է նա։

1/2858
bottom of page