Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
- 11 hours ago
- 1 min read

Թուրքիայի Սամսուն նահանգի Թեքքեքյոյ շրջանի կազմակերպված արդյունաբերական գոտում տեղակայված մետալուրգիական գործարանի կառավարման սենյակում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու աշխատակից…
Թուրքիայի Սամսուն նահանգի Թեքքեքյոյ շրջանի կազմակերպված արդյունաբերական գոտում տեղակայված մետալուրգիական գործարանի կառավարման սենյակում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու աշխատակից վիրավորում է ստացել։ Այս մասին տեղեկացրել է Yeni Akit պարբերականը։
Դեպքը գրանցվել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05։30-ին։ Ըստ նախնական տվյալների՝ երկու աշխատակիցներ մտել են կառավարման սենյակ համակարգը գործարկելու նպատակով, որից հետո տեղի է ունեցել պայթյունը։
Պարբերականը հայտնել է․ «Պայթյունի հետևանքով կառավարման սենյակում գտնվող երկու աշխատակից վիրավորվել է»։
Պայթյունի ուժգնությունից վնասվել են նաև տարածքի դռներն ու ապակիները։ Միջադեպի մասին ահազանգ ստանալուն պես դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադներն ու ոստիկանության աշխատակիցները։ Իրականացված դեպքի առթիվ նախաձեռնվել է հետաքննություն։




















