top of page

Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են, հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ

6 hours ago
1 min read

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։

ՀԷՑ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները ներկա պահին իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ են ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։



Դեպքի վայրում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները։



«Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են։ Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։


Հավելյալ մանրամասների դեպքում պաշտոնական հաղորդագրություն կտարածենք»,- ասվում է հաղորդագրությունում։


 

1/2917
bottom of page