top of page

Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur

2 hours ago
1 min read

ArmLur.am-ի բացառիկ տռղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինվորին հասցրել են այդ քայլին։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ ,ինչից դրդված գնացել է ինքնասպանության։

Այս պահին դեպքով կա 2 ձերբակալված անձ, չի բացառվում եւս մեկ ձերբակալում։”

Նշենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է հոկտեմբերի 31-ին N զորամասում զինծառայողի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։

1/2970
bottom of page