top of page

Պուտինը չի հրաժարվի Զելենսկու զանգից, եթե նա զանգահարի․ Ուշակով

13 hours ago
1 min read

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, չի հրաժարվի պատասխանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազանգին։

«Կարծում եմ՝ անպայման կպատասխանի։ Պուտինը երբեք չի հրաժարվել զրույցներից»,-ասել է Ուշակովը։

Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմի ղեկավարը տարբեր խողովակներով ազդակներ է փոխանցում երկխոսության պատրաստակամության մասին։ Ուշակովը հիշեցրել է, որ եթե դա իսկապես այդպես է, ապա Զելենսկին կարող է գալ Մոսկվա։

«Եթե այդքան ցանկանում է բանակցել, թող գա»,- եզրափակել է Պուտինի օգնականը։


1/2970
bottom of page