top of page

Ուկրաինան հրադադար է առաջարկել․ սպասում է Ռուսաստանի արձագանքին․ Սիբիգա

6 hours ago
1 min read

Ուկրաինան առաջարկել է հրադադար հաստատել Սև ծովում և դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները։ Ինչպես հաղորդում է «ԱՊԱ»-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգա։



Նախարարի խոսքով՝ Կիևն իր առաջարկը Մոսկվային է փոխանցել Թուրքիայի, Եգիպտոսի և Հնդկաստանի միջնորդությամբ և այժմ սպասում է ռուսական կողմի արձագանքին։ Միևնույն ժամանակ Սիբիգան նշել է, որ բանակցությունների հնարավոր առաջընթացի վերաբերյալ մեծ հույսեր չունի։



Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս իրավիճակով պայմանավորված՝ Կիևը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խնդրելով արագացնել հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարումները։

1/2986
bottom of page