Պեսկով. Աբու Դաբիում ռուսական պատվիրակությունը եվրոպացիների հետ շփումներ չի ունեցել
5 hours ago
1 min read

Ռուսական պատվիրակությունը Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը եվրոպացիների հետ շփումներ չի ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երեքշաբթի Աբու Դաբիում մեկնարկել են եռակողմ բանակցությունները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ։ Բանակցությունների առաջին օրը պատվիրակությունները շփվել են գրեթե չորս ժամ։ Բանակցությունները շարունակվել են նաև այսօր։
«Ո՛չ, նման շփումներ նախատեսված չեն եղել, դրանք նկատի չեն առնվել։ Նման շփումներ չեն եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ռուսական պատվիրակությունը բանակցությունների առաջին օրը շփումներ ունեցել է եվրոպացիների հետ։




















