top of page

Կասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

  • 2 hours ago
  • 1 min read

Կասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Հովսեփ Հակոբյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, ապրանքանիշը՝ «Լենինականի»):

Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիմքով՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Ի մասնավորի՝

- արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

- առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,

- արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով,

- չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Տնտեսավարողին տրվել են հայտնաբերված խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:

1/2842
bottom of page