top of page

Մեկնարկել են «Բարի Գալուստ» սիթքոմի նկարահանումները

  • 1 day ago
  • 1 min read

Մեկնարկել են «Բարի Գալուստ» սիթքոմի նկարահանումները: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհի Մարինկա Խաչատրյանի ինստագրամյան էջից: Նա կիսվել է տեսանյութով՝ մակագրել այսպես՝ «Մեզ բարի երթ»:

Դերասանական կազմում ընդգրկված են Մարինկա Խաչատրյանը, Նորայր Եղյանը, Մանե Մարդանյանը, Էվա Խաչատրյանը, Իրինա Հարությունյանը, Դելոն և ուրիշներ: 

Նախագծի պրոդյուսերը Աղաս Մանուկյանն է: «Նկարահանումները շատ լավ են անցնում՝ առանց միջադեպերի, 2-րդ օրն է նկարահանման, վստահ ենք, որ մինչև վերջին օրը առանց լարվածության ու հանգիստ կանցնի»,- նշել է Աղաս Մանուկյանը:

 

1/2843
bottom of page