top of page

Ես թույլ չեմ տալու հաշվեհարդար. պաշտպանելու եմ Սրբուհի Գալյանի զավակին․ Զոհրաբյան

10 hours ago
1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դատապարտել է Սրբուհի Գալյանի երեխային սոցիալական ցանցերում ատելության թիրախ դարձնելը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։



Զոհրաբյանը նշել է, որ քաղաքական տարաձայնությունները չպետք է տարածվեն պաշտոնյաների ընտանիքների, հատկապես՝ երեխաների վրա։ Նա միաժամանակ քննադատել է գործող իշխանություններին՝ հիշեցնելով 2018 թվականին քաղաքական ընդդիմախոսների և նրանց ընտանիքների նկատմամբ, իր պնդմամբ, իրականացված ճնշումները։



Նախկին պատգամավորը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել Սրբուհի Գալյանի և մյուս պաշտոնյաների երեխաներին ցանկացած հնարավոր հաշվեհարդարից՝ ընդգծելով, որ երեխաները պատասխանատվություն չեն կրում իրենց ծնողների քաղաքական գործունեության համար։

1/2994
bottom of page