top of page

Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը

4 hours ago
1 min read

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի խմբային փուլը։

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Գ խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։

Հաջորդ փուլում Հայկի մրցակիցը կլինի Բ խմբում 3-րդ տեղը զբաղեցրած հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտը։


ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ա խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Հաջորդ փուլում Լևոնի մրցակիցը կլինի Գ խմբում 4-րդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը։

Հաջորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 17-ին և 18-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները կխաղան 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։

1/2994
bottom of page