Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբ հավաքելու տեսարանով ինքը քարոզարշավ չի անում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբ հավաքելու տեսարանով ինքը քարոզարշավ չի անում։
6 hours ago
1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբ հավաքելու տեսարանով ինքը քարոզարշավ չի անում։
«Ես 2022 թվականին էլ այցելում էի բակեր, շփվում էի մարդկանց հետ, այցելում էի մանկապարտեզներ, դպրոցներ։ Ես անում եմ իմ աշխատանքը, անում եմ սիրով ու փորձում եմ աշխատանքը ցույց տալ»,- լրագրողներին ասաց նա՝ հավատացնելով, թե այդ քայլը չի նշանակում, որ ինքը քարոզարշավ է սկսել։
Հարցրին՝ մտադրություն ունի՞ կրկին Երևանի քաղաքապետ դառնալու՝ Ավինյանն ասաց, որ երբ ժամանակը գա այդ մասին խոսելու, անպայման կխոսի։




















