top of page

ՌԴ-ն խստորեն դատապարտում է Նիդեռլանդներում խորհրդային հուշահամալիրի պղծnւմը. դեսպան

1 hour ago
1 min read

Ռուսական կողմը խստորեն դատապարտում է Նիդեռլանդներում խորհրդային հուշահամալիրի պղծման հերթական դեպքը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հաագայում ՌԴ դեսպան Վլադիմիր Տարաբրինը։

Նիդեռլանդական Լեսդեն քաղաքի «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրը նորից վանդալիզմի է ենթարկվել։

Ավելի վաղ «Խորհրդային փառքի դաշտ» հիմնադրամը հայտնել էր, որ նիդեռլանդական Լեսդեն քաղաքի համանունհուշահամալիրը նորից վանդալիզմիէենթարկվել:

«Վճռականորեն դատապարտում ենք վանդալիզմի հերթական արարքը, որը կատարվել է «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրում», – ասել է դիվանագետը:

Ինչպես նշել է Տարաբրինը, Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպանատունը իրավիճակը հատուկ հսկողության տակ է պահում, մշտականկապիմեջէզինվորական հուղարկավորության հիմնադրամիղեկավարության հետ:

Սա վանդալիզմի արդեն երկրորդ դեպքն է։ Հուլիսին Լեսդենի մերձակայքում գտնվող «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրը նույնպես պղծվել էր. այն ժամանակ մոտ 150 տապանաքար ներկել էին կարմիր գույնով։

Լեսդենի մոտ գտնվող «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրը բացվել է 1948 թվականի նոյեմբերի 18-ին։ Այստեղ թաղված են Նիդեռլանդներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված 865 խորհրդային զինվորներ։

Նրանց թվում են 77 խորհրդային զինվորներ, որոնքսառնասրտորեն գնդակահարվել են նացիստների կողմից Ամերսֆորտ համակենտրոնացման ճամբարի մոտ՝ Նիդեռլանդների գերմանական օկուպացիայի ժամանակ: Հուշահամալիրի վիճակի պահպանմամբ և բարելավմամբ զբաղվում է «Խորհրդային փառքի դաշտ» հիմնադրամը (Stichting Sovjet Ereveld), որը հիմնադրվելէ2010 թվականի հունվարի 29-ին։

1/2969
bottom of page