top of page

Այդ մարդիկ ինձ նյարդայնացնում են. Մակրոնը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել

1 hour ago
1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է օտարերկրյա քաղաքական գործիչներին և պետությունների ղեկավարներին Ֆրանսիայում բողոքի ցույցերի և անկարգությունների մասին անհավաստի տեղեկություններ տարածելու համար։


Քաթար կատարած այցի ընթացքում լրագրողների առջև ելույթ ունենալիս ֆրանսիացի առաջնորդը հայտարարել է, որ տեղի ունեցած իրադարձություններին օտարերկրյա ուղղակի միջամտության նշաններ չի տեսնում, սակայն կարծում է, որ իրավիճակն ուղեկցվել է արտերկրից տեղեկատվական մանիպուլյացիաների փորձերով, գրում է ՏԱՍՍ-ը։


Մակրոնի խոսքով՝ որոշ արտասահմանյան քաղաքական գործիչներ անկարգությունների մասին կեղծ տեղեկություններն օգտագործել են սեփական քաղաքական շահերն առաջ մղելու համար։


Մասնավորապես, նա հերքել է պնդումները, թե Ֆրանսիան իբր «գրավել են միգրանտների և իսլամիստների հորդաները»։ Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել համացանցում բողոքի ցույցերի բազմաթիվ պատկերների տարածման վրա, որոնք ստեղծվել են արհեստական բանականության օգնությամբ։


Մակրոնը վրդովմունք է հայտնել առ այն, որ առանձին օտարերկրյա քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ նախընտրական արշավներ անցկացնողները, տարածում են նման նյութեր՝ առանց դրանց հավաստիությունը ստուգելու։


«Բոլոր նրանք, ովքեր հիմա վատ են արտահայտվում մեր երկրի մասին, մեր երկիրը չսիրող մարդիկ են։ Այդ մարդիկ ինձ նյարդայնացնում են», — հայտարարել է նա։


Ֆրանսիայի նախագահը կոչ է արել արտասահմանյան քաղաքական գործիչներին դադարեցնել շահարկումները Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։


«Մենք առանց այդ էլ բավականաչափ հիմնախնդիրներ ունենք, ուստի պետք չէ ամեն տեսակ հիմարություններ խոսել», — ընդգծել է Մակրոնը։

1/2954
bottom of page