top of page

Պատերազմը շարունակվում է. Արաղչին հանդես է եկել հայտարարությամբ

1 hour ago
1 min read

Իրանը շարունակում է գտնվել պատերազմական վիճակում, և խաղաղության հաստատմանը դեռ շատ կա: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հոկտեմբերի 21-ին Թեհրանում ելույթ ունենալով Արտահանման ազգային օրվան նվիրված միջոցառմանը։ 


ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Իրանը բախվում է ռազմական սպառնալիքների և լայնամասշտաբ տնտեսական պատժամիջոցների, սրանով պայմանավորված՝ բոլոր որոշումները պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը։ 


«Երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, պատերազմը շարունակվում է, և մենք դեռ չենք հասել խաղաղության։ Մենք դեռ հեռու ենք դրանից։ Ուստի բոլոր որոշումները պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով երկրում տիրող ռազմական դրությունը», — ընդգծել է Արաղչին։ 


Նա նաև նշել է արտահանմանն աջակցելու կարևորությունը շարունակվող հակամարտության պայմաններում։ Նրա խոսքով՝ Թեհրանն աշխատում է մաքսատուրքերի նվազեցման և առևտրային կապերի ընդլայնման ուղղությամբ, առաջին հերթին՝ հարևան պետությունների հետ։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Արաղչին հայտարարել է, որ Իրանն արդեն ներկայացրել է Վաշինգտոնին իր ծրագիրը։ 


«Եթե նրանք անկեղծորեն շահագրգռված են բանակցությունների առաջմղմամբ և Հորմուզի նեղուցի բացմամբ, թող կատարեն մեր պայմանները, որպեսզի ամեն ինչ կարգավորվի», — ասել է նախարարը։ Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ երկիրը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ճնշման տակ։

1/2954
bottom of page