top of page

Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին

15 hours ago
1 min read

Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի մասին իշխանության ներկայացուցիչների հնչեցրած արտահայտություններին։

«Ես հարյուր տարվա վոժդ եմ իրավապաշտպանության ոլորտում, արդեն թոշակի անցնելուս ժամանակն է մոտենում, բայց, ազնիվ խոսք, ես ի վիճակի չեմ եղել նույնքան լավ պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան քպ-ականներն են պաշտպանում հայի տուն մտած ու հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին։

Տղաներ ու աղջիկներ, դուք բնատուր իրավապաշտպան եք, ձեր տե՛ղը չգիտեինք։

ՀԳ. Հատուկ ողջույնըս՝ գյուղապետ կոչեցյալին»,– գրել է նա։

1/2927
bottom of page