Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
8 hours ago
1 min read

Հայտնի խորհրդային և ռուսաստանցի հոգեթերապևտ, ՌԴ Պետական դումայի նախկին պատգամավոր Անատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակում: Նրա մահվան մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը:
Անատոլի Կաշպիրովսկին հայտնի է դարձել 1980-ականների վերջին՝ ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակված հեռուստասեանսների միջոցով:
Նա պնդում էր, որ կարող է հեռավար կարգով բուժել հեռուստադիտողներին՝ նրանց մեջ ներշնչելով առողջություն, հարստություն և բարեկեցություն։ 2024 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիան Կաշպիրովսկու մեթոդները որակել էր որպես «բացարձակ կեղծ գիտություն»։




















