Նորից սև ծուխ. կոնկլավը չի կարողացել ընտրել նոր Պապ
- Ani
- 6 hours ago
- 1 min read
Վատիկանում Սիքստինյան կապելլայի ծխնելույզից երկրորդ անգամ սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ կարդինալների կոնկլավը կրկին քվեարկել է, բայց նոր Հռոմի Պապ չի ընտրել, գրում է Bild-ը:
Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելլայում մեկնարկել է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որն ընթանում է փակ դռների հետևում՝ խիստ գաղտնիության պայմաններում, և կարող է օրեր տևել։ Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Եթե այն սև լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ Պապն ընտրված է:
Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը։ Եթե քվորում չկա, ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Աշխարհն իմանում է՝ ով է դառնալու նոր պոնտիֆիկոսը, երբ ընտրված կարդինալը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ՝ ողջունելու հավատացյալներին: Միևնույն ժամանակ նա հայտարարում է իր ընտրած անունը պապականության համար։
Հատկանշական է, որ կոնկլավի ընթացքում կարդինալներին արգելվում է որևէ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ։ Այս տարի կոնկլավին մասնկացում է կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալ:
Ամեն օր նախատեսված է չորս քվեարկություն՝ երկուսը առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Բացառություն է միայն առաջին օրը, երբ մեկ քվեարկություն է լինելու. սովորաբար այն արդյունք չի տալիս։ Հաջորդ օրերին տեղի կունենա երկու քվեարկություն՝ ընդհանուր չորս փուլ՝ երկուսը՝ առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Քվեաթերթիկները այրվում են երկու անգամ՝ երկրորդ և չորրորդ քվեարկություններից հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նոր Պապը ընտրվում է առաջին կամ երրորդ քվեարկության ընթացքում։