Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին. Կոնջորյան
- Ani

- 3 hours ago
- 1 min read

Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են: Այս մասին Ազգային Ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Ղարաբաղի հարցը թոկ սարքելու ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է Ռոբերտ Քոչարյանը, ումից այսօր դատախազության «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով պահանջվող հայցագինը մոտավորապես այնքան է, որքան հիմա պետությունը վարկ է վերցնում Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրներն ապահովելու համար: Պետությունը 250 միլիոն վարկ է վերցնում, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցերը լուծի, Քոչարյանից ապօրինի գույքով միայն հաստատված հայցագիրը կազմում է 200 միլիոն դոլար: Ղարաբաղից մեկ այլ, բայց ոչ բռնի տեղահանված Ռոբերտ Քոչարյանի, որը եկել է ու այստեղ դարձել է դոլարային մուլտիմիլիոնատեր»,-նշել է նա։




















