Ես հասկանում եմ Թրամփի շահերը Վենեսուելայում, որովհետև այն մոտ է ԱՄՆ-ին ինչպես Ուկրաինան է մոտ Ռուսաստանին. Լուկաշենկո
- Ani

- 4 hours ago
- 1 min read

Վենեսուելայում առայժմ ոչինչ տեղի չի ունենում: Բայց ես տեսնում եմ ԱՄՆ-ի շահերը այդ երկրում և հասկանում եմ Թրամփին, որովհետև Վենեսուելան մոտ է նրանց, ինչպես Ուկրաինան է մոտ Ռուսաստանին, այդ պատճառով շատ հարցերում նրան շահ ունի, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Newsmax TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Միանշանակ համոզված եմ, որ բոլոր հարցերը և ԱՄՆ ցանկություններն այսօր կարելի լուծել խաղաղ ճանապարհով: Կարծում եմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի խոսել այդ հարցի շուրջ: Պատերազմը ոչ մի բանի չի բերի: Երեկ ես Ջոն Կոուլին ասել եմ դրա մասին: Ես նրան ասել, որ դա կլինի երկրորդ Վիետնամը. ձեզ դա պե՞տք է՝ պետք չի, Այդ պատճառով պետք չի այնտեղ կռվել, այնտեղ կարելի է պայմանավորվել», - նշել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը հայտնել է, որ մոտ ապագայում Դոնալդ Թրամփի հետ կքննարկեն Վենեսուելայի թեման։
«Ես շատ հետաքրքիր բաներ ունեմ նրան պատմելու», - հավելել է Լուկաշենկոն։




















