Գիտնականները հայտարարել են կյանքի տևողության սպասված աճի տեմպերի զգալի դանդաղման մասին
- anigevorgn
- Oct 9, 2024
- 1 min read

Մարդկային կյանքի տևողության աճի տեմպերը կարող են դանդաղել, պարզել է նոր հետազոտությունը, և փորձագետները կոչ են անում ավելի մեծ ուշադրություն դարձնել այն տարիների քանակին, որոնք մարդիկ անցկացնում են առողջ եղած ժամանակ:
Գիտնականները բացահայտել են, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում այդ ցուցանիշը զգալիորեն նվազել է, այն դեպքում, երբ վերջին 100 տարվա ընթացքում կյանքի տևողությունը գրեթե կրկնապատկվել էր:
19-րդ և 20-րդ դարերի ընթացքում մարդու կյանքի տևողությունը կտրուկ սկսեց աճել՝ հիմնականում պայմանավորված այնպիսի գործոններով, ինչպիսին են առողջ սննդակարգը և բժշկագիտության նվաճումները:
Մինչդեռ գիտնականները պնդում են, որ հիմա ավելի անմիջական ներուժ կա ծերության ժամանակ կյանքի որակը բարելավելու, քան կյանքը երկարացնելու առումով:
Հետազոտությունը ցույց է տվել, որ լավատեսական կլիներ ակնկալել, որ շատ երկրներում կանանց միայն 15%-ը և տղամարդկանց 5%-ն այս դարում կապրեն մինչև 100 տարեկանը: Պարզվել է նաև, որ մինչև չհաջողվի դանդաղեցնել կենսաբանական ծերացման գործընթացները, այս հարյուրամյակում մարդկային կյանքի արմատական երկարաձգումը քիչ հավանական է:
Չնայած բժշկության և հանրային առողջության ոլորտում առաջընթացին, 1990 թվականից ի վեր աշխարհի ամենաերկարակյաց բնակչության կյանքի տևողությունը միջինը աճել է ընդամենը վեցուկես տարով, ասում են գիտնականները: Nature Aging հանդեսում հրապարակված բացահայտումները հաստատում են այն գաղափարը, որ ավելի շատ մարդկանց՝ ծերացման բացասական հետևանքներին բախվելուն զուգընթաց կյանքի տևողության աճը կշարունակի դանդաղել: