top of page

Եղանակը Հայաստանում. ձյուն, մրրիկ, մերկասառույց, ջերմաստիճանի կտրուկ անկում

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 18
  • 1 min read

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ գալիք չորեքշաբթի, երեկոյան ժամերին երկրի տարածքում կսկսվի ձյուն, որը ընդհատումներով կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջ։ Ընդ որում՝ հինգշաբթի Երեւանում եւ մի շարք մարզերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Օդերեւութաբանները կանխատեսում են մրրիկ լեռներում եւ ցածր հորիզոնական տեսանելիություն, հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներին կլինի մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին աստիճանաբար կիջնի 10-14 աստիճանով։

Առանձին վայրերում փետրվարի 19-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է ձյուն։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւելյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 20-25 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +10+12։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +5+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2+3, 

Լոռիում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0+3,

Տավուշում գիշերը՝-1+2, ցերեկը՝ +2+6,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝-4-8, ցերեկը՝ -2+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +5+9,

Արարատում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13, 

Արմավիրում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+13, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +1+4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+14,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+17,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝-1-5, ցերեկը՝ +9+13։

bottom of page