top of page

Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը. Մասուդ Փեզեշքիան

  • Writer: Ani
    Ani
  • Sep 1
  • 1 min read

ree

Իրանը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագրին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։


Հաղորդվում է, որ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը և ձգտում է ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ:


Նա նաև հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ պարզեցնելու բանկային և մաքսային համագործակցությունը՝ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը մեծացնելու համար:

bottom of page