Մահացել է փիլիսոփա, սոցիոլոգ Յուրգեն Հաբերմասը
- 1 hour ago
- 1 min read

Մահացել է փիլիսոփա, սոցիոլոգ Յուրգեն Հաբերմասը: Նա ժամանակակից ամենաազդեցիկ քաղաքական մտածողներից մեկն էր։
Յուրգեն Հաբերմասը ծնվել է 1929 թվականի հունիսի 18-ին Դյուսելդորֆ քաղաքում։ 1949-ից մինչև 1954 թվականը ուսումնասիրել է փիլիսոփայություն, պատմություն, հոգեբանություն, գերմանական գրականություն և տնտեսագիտություն Գյոթինգենում, Ցյուրիխում և Բոննում: Նա դասավանդել է, մասնավորապես, Հայդելբերգի համալսարանում և Ֆրանկֆուրտի համալսարանում, ինչպես նաև եղել է Մաքս Պլանկի ինստիտուտի տնօրենը։
1964 թվականին Հաբերմասը գլխավորել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնը Ֆրանկֆուրտի համալսարանում: Եղել է Ֆրանկֆուրտյան քննադատական դպրոցի տեսաբանների երկրորդ սերնդի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը (նեոմարքսիզմ), որը մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպայի ձախ ուժերի վրա։ Այդ դպրոցի ներկայացուցիչներից էր նաև Թեոդոր Ադոռնոն՝ տոտալիտար ռեժիմների քննադատը։




















