top of page

Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ԱԳՆ

  • 2 hours ago
  • 1 min read

Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այդ թվում էին Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները, ովքեր Կատարում էին մնացել իրենց թռիչքների չեղարկման հետևանքով:

Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Կատարից ժամանած՝ չվերթի ուղևոր հանդիսացող 10 ՀՀ քաղաքացիներին դիմավորել է սահմանակետում։ Ապահովված է եղել նրանց անվճար տեղափոխումը մինչև Մասկատի օդանավակայան, որտեղ դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:

1/2590
bottom of page