top of page

Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգությունից առնվազն 11 մարդ է զոհվել

  • Writer: Ani
    Ani
  • Jun 10
  • 1 min read

ree

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում աշակերտի կողմից հրաձգության հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, ևս մի քանիսը, այդ թվում՝ աշակերտներ և ուսուցիչներ, վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ավստրիական պետական ​​ORF հեռուստառադիոընկերությունը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ սկսել է լայնածավալ գործողություն իրականացնել երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք համարվող Գրացում։ Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ զոհերի թվում է նաև ենթադրյալ հանցագործը: Ոստիկանության խոսնակ Ֆրից Գրունդնիգի խոսքով՝ ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել։

Հաղորդվում է նաև աշակերտների և ուսուցիչների շրջանում մի քանի ծանր վիրավորի մասին։ Ավստրիական այլ լրատվամիջոցներ հաղորդում են 11 զոհի մասին։Տեղեկությունների համաձայն՝ այժմ դպրոցի շենքից մարդիկ տարհանվում են:

Ոստիկանությունը նաև հաստատել է, որ ժամը 10:00-ին ստացված ահազանգից հետո ընթացիկ գործողությանը մասնակցում են մի քանի պարեկային ջոկատներ և «Կոբրա» հատուկ ստորաբաժանումը: Իշխանությունները կարծում են, որ կրակոցների ժամանակ օգտագործվել են մի քանի զենքեր, և կարող են ավելի շատ զոհեր լինել։

Գրաց քաղաքը գտնվում է երկրի հարավ-արևելքում և ունի մոտ 300 000 բնակիչ։

1/2456
bottom of page