top of page

«Ապրում եմ ճիշտ և ազնիվ, ճակատագրական սխալներ չեմ անում». Արթուր Վանեցյանը՝ ի պատասխան իշխանության հակաքարոզչության

  • Writer: Ani
    Ani
  • 55 minutes ago
  • 1 min read

ree

«Իշխանությունները ակտիվ հակաքարոզչությամբ են զբաղվում հատկապես քաղաքական օպոնենտների նկատմամբ, և հանրությունը պետք է կարողանա կեղծ լուրերը տարբերակել իրական լուրերից»,- Armlur TV-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նաև կոնկրետ իր ու իր ընտանիքի անդամների մասին իշխանությանը սպասարկող լրատվամիջոցների տարածած կեղծ լուրերին։

«Օրինակ, երբ գրում են՝ «Արթուր Վանեցյանի որդին կրակել է Արայիկ Հարությունյանի նվիրած զենքով», հանրության մոտ հարց չի առաջանու՞մ՝ եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա ինչու՞ Արթուր Վանեցյանի որդին ո՛չ քրեական վարույթով է անցնում, ոչ էլ ձերբակալված է»,- նշել է Վանեցյանը։

«Հայրենիք» կուսակցության առաջնորդը շեշտել է՝ իր նկատմամբ իշխանության վարած  հակաքարոզչությունը, այսպես կոչված՝ սև PR-ը, հասել է շատ մեծ ծավալների, սրանով ցանկանում են իրեն դրդել, որ  անընդհատ արդարացողի դերում հանդես գա, ինչի կարիքը չի տեսնում։

«Ես արդարանալու ոչ մի բան  չունեմ. ապրում եմ ճիշտ, ապրում եմ ազնիվ, ճակատագրական սխալներ չեմ անում, որոնցից կարող եմ ամաչել։ Իսկ այդ հակաքարոզչությունը, որն իրականացվում է, զրո կապ ունի ինձ հետ»,- ասել է նա։

1/2456
bottom of page