Մակրոնը չի բացառել, որ ապագայում կրկին կդառնա Ֆրանսիայի նախագահ
9 hours ago
1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ իր նախագահական ժամկետն ավարտվում է 2027 թվականի գարնանը, սակայն չի բացառել, որ ապագայում կարող է կրկին վերադառնալ նախագահի պաշտոնին։
Մակրոնի ներկայիս՝ երկրորդ անընդմեջ նախագահական ժամկետն ավարտվում է 2027 թվականի մայիսին։ Սահմանադրության համաձայն՝ նա չի կարող առաջադրվել երրորդ անընդմեջ ժամկետի համար։
Միևնույն ժամանակ Մակրոնը չի բացառել, որ որոշ ժամանակ անց կարող է կրկին պայքարել նախագահի պաշտոնի համար։
«Ես ոչինչ չեմ բացառում։ Վերադարձը անսովոր է։ Բայց կտեսնենք։ Կյանքը հնարամիտ է, երբեմն նույնիսկ ավելի, քան ֆիլմերում»,- ասել է Մակրոնը։




















