top of page

Երեք տարի գերության մեջ

45 minutes ago
1 min read

Երեք տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն վարդանյանը։ Նրա ձերբակալությանը հաջորդեցին Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալությունները, ապօրինի դատավարություններն ու դատավճիռները։

Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջը այդ մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նրա ձերբակալությանը հաջորդեցին Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի,  Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունները:

Այս երեք տարվա ընթացքում  Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ  գերիների գործերը երկար ճանապարհ են անցել՝ տասնյակ մեղադրանքներով և հարյուրավոր հատորներից բաղկացած նյութերով նախաքննություն, դատավարություն Բաքվի ռազմական դատարանում, ծանր դատավճիռներ։

Միջազգային կառույցները,  իրավապաշտպան կազմակերպությունները, Եվրոպական խորհրդարանը բազմիցս արձանագրել են արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումները։ 

2026թ. փետրվարին, դատավճիռների հրապարակումից հետո,  Amnesty International-ը հայտարարեց, որ Էթնիկ հայ առաջնորդների դեմ դատավարության «ծաղրը» իր գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկմամբ. «16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ այս դատավճռով, ոչ այլ ինչ է, քան ծաղր»:

Free Armenian Prisoners-ն ըստ տարիների առանձնացրել է այն կարևոր փաստերն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների գործերով: Այն հասանելի է հետևյալ հղումով՝

Հայերեն՝ այստեղ,

Անգլերեն՝ այստեղ,

Ռուսերեն՝ այստեղ»։


1/2916
bottom of page