top of page

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

33 minutes ago
1 min read

Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը, 19-ի ցերեկը սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում 15-ի գիշերը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին կեսօրից հետո, 16-17-ին, 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

1/2992
bottom of page