top of page

Վարորդների ուշադրությանը․ նոյեմբերի 15-ից ուժի մեջ է մտնում պարտադիր պահանջ

12 hours ago
1 min read

Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Պարեկային ծառայությունը վարորդներին հորդորում է մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով՝ ապահովելու իրենց և երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը։ Տեղեկացնում է Iravaban.net–ը։


Ինչպես հիշեցնում է ՆԳՆ ոստիկանությունը, նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։


Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե՝


  • թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

  • սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում երթևեկելիս ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 միլիմետր և դրանից պակաս է։


Նշված պահանջների խախտման համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ։


ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել թույլատրելի պահպանաշերտով ձմեռային անվադողեր և ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։


Հիշեցնենք, որ ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մինչև մարտի 31-ը ներառյալ։

1/2992
bottom of page