Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
8 hours ago
1 min read

Ճապոնիայի կենտրոնական մասում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է մոտ 24 մարդ:
Օջախըգտնվել է մոտ 40 կմ խորության վրա՝ Սիձուոկա պրեֆեկտուրայի արևմտյան մասում։ Հիմնական ցնցմանը հաջորդել են մի շարք հետցնցումներ։
Տեղական ԶԼՄ-ների և իշխանությունների տվյալներով ՝ խանութներում կոտրվել են ցուցափեղկերը, մարդիկ խուճապահար լքել են շենքերը։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունից հայտնել են, որ երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 40 կմ խորության վրա՝ Սիձուոկա պրեֆեկտուրայի արևմտյան մասում:




















