top of page

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

57 minutes ago
1 min read

Այսօր օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կյանքում հերթական կարևոր ու գեղեցիկ օրն է, Արթուրի հարսանեկան արարողությունն է, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Հայկական ըմբշամարտի լեգենդին մաղթում ենք անսահման սեր, ընտանեկան ջերմություն, երջանկություն և երկար տարիների համատեղ ու ներդաշնակ կյանք։

Թող կյանքի այս նոր ճանապարհին հաղթանակները միշտ ուղեկցեն քեզ, իսկ ամենամեծ պարգևը լինի սիրով ու երջանկությամբ լի ընտանիքը։

Գորգի վրա դու նվաճել ես աշխարհի ամենակարևոր տիտղոսները, իսկ այսօր սկսում ես քո կյանքի ամենագեղեցիկ՝ երջանկության ճանապարհը։

Շնորհավորում ենք, Լեգե՛նդ»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։

1/2981
bottom of page