Եթե Թուրքիայի հետ պատերազմ լինի, ՌԴ ռազմաբազան 20 րոպե կարող է դիմանալ. Սարիկ Մինասյան

Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում, կարծում եմ՝ անվտանգային որևէ խնդիր չի լուծում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը:
«Տնտեսական առումով ինչ-որ աշխուժություն քաղաքում մտցնում է, բայց այստեղ մեկ հարց կա. 102-րդ ռազմաբազայի սպայական կազմը, ինչպես ՀՀ Զինված ուժերի սպայական կազմը, օրենքով սահմանված կարգով ազատված է գույքահարկից: Նրանք ունեն տրանսպորտային միջոցներ, գույքահարկ չեն վճարում։ Դա հավասարեցված է ՀՀ ԶՈւ սպայական կազմերի իրավունքի հետ:
Եթե անգամ ինչ-որ չափով տնտեսական աշխուժություն կարող է մտցնել Գյումրու առօրյայում, նույն կերպ իրենք այդ գույքահարկը չեն վճարում, և եթե հաշվի առնենք, որ 102-րդ բազան ՌԴ-ն կամ ՌԴ նախագահը որոշի, որ պետք է դուրս գա, մեկը մյուսին կբալանսավորի, խնդիր չեմ տեսնում:
Ես որքան փորձել եմ հետաքրքրվել և ուսումնասիրել, 102-րդ ռազմաբազան, Աստված չանի, եթե Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակ լինի, ընդամենը կարող է դիմակայել 20 րոպե, տեղյա՞կ եք»-ասաց Սարիկ Մինասյանը։




















