top of page

Գագիկ Խաչատրյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են դատարան. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

9 hours ago
1 min read


ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին այսօր շտապ օգնութան մեքենայով տեղափոխեցին դատարան։ Դատական նիստն ընթանում է փակ ռեժիոմ։ Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, այսօրվա նիստում քննարկվելու է 2 ամսով կալանքը երկարաժցնելու միջնորդությունը։ Մինչդեռ, ըստ նրա, Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է, պառկելախոցեր են առաջացել մի քանի հատվածներում։

«Սեպտեմբերի 2-ից սկսած, երբ Գագիկ Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, գոնե մեկ անգամ ոտքի վրա չի կանգնել։ Ինքնուրույն հնարավորություն չունի, իսկ այնտեղ որևէ մեկն այդ գործողություններ չի կատարում։ Մարդիկ երբ մեջքի վրա երկար պառկած են մնում, պառկելախոցեր են առաջանում, արդեն դրանց սկիզբը կա»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով, կա նաև թոքաբորբի վտանգ, սակայն անհրաժեշտ հետազոտություն չի իրականացվել։

1/2964
bottom of page