Պատերազմը կշարունակվի, այն սրվում է․ Լավրով Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվում է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
1 hour ago
1 min read

Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվում է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուստի, այս պատերազմը կշարունակվի, և, ես կասեի նույնիսկ, այն սրվելու միտում ունի»,- աֆրիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը թեպետ շարունակում է աջակցել Ուկրաինային, սակայն ցանկանում է ընդլայնել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
«Թրամի վարչակազմը բաց տեքստով կողմ է արտահայտվում, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը զարգանա, ընդլայնվի և ընդգրկի հնարավորինս շատ ոլորտներ»,- ասել է Սերգեյ Լավրովը։




















