Հայ-ռուսական հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, որ կարողանան ստուգել Լիտվինենկոյի տեսակետը` ըստ որի Հոկտեմբերի 27-ը կազմակերպել է ռուսական ԳՌՈՒ-ն. Արամ Սարգսյան
4 hours ago
1 min read

Վերջին անգամ ե՞րբ եք հրավիրվել նախաքննական մարմին, Քննչական կոմիտե, հարցրել է լրագրողը՝ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին՝ Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված:
«Ութ ամիս առաջ»,-պատասխանել է նա և նշել, որ հարցաքննվել է:
«Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ քանի արտաքին քաղաքական հետքը չի փորձվել ստուգվել, Հոկտեմբերի 27-ը կարելի է համարել չբացահայտված:
Հայ-ռուսական հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, որ կարողանան այսօր ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից, գնդապետ Լիտվինենկոյի տեսակետը ստուգել, ըստ որի Հոկտեմբերի 27-ը կազմակերպել է ռուսական ԳՌՈՒ-ն (Գլխավոր հետախուզական վարչություն)»,-ասել է Արամ Սարգսյանը:




















