top of page

Եվրամիությունն անդամակցության ձգտող երկրներին խոստանում է հասանելիություն իր միասնական շուկային՝ պայմանով, որ նրանք հանդես գան ընդդեմ «ԵՄ-ի թշնամի պետությունների»

8 hours ago
1 min read

Եվրամիությունը մտադիր է իր տնտեսությունը բացել ԵՄ անդամակցությանը սպասող երկրների համար՝ պայմանով, որ այդ երկրները ԵՄ-ի հետ միասնական ճակատով հանդես գան ընդդեմ «թշնամական պետությունների և արդյունաբերական մրցակիցների», գրել է Politico-ն՝ բացահայտելով Եվրոպական հանձնաժողովի համապատասխան նախագծի մանրամասները։

«ԵՄ անդամության  թեկնածու երկրներին կառաջարկվի աննախադեպ «փուլային ինտեգրում» ԵՄ միասնական շուկային, ներառյալ առանց խոչընդոտների առևտուրն ու հետազոտական ​​ծրագրերին հասանելիությունը ՝ դրանց հայտերի դեռևս քննարկման փուլում»,- նշել է պարբերականը։

«Միասնական շուկան տնտեսական մերձեցման հիմնական առաջնահերթությունն է»,- իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթից մեջբերում է արել Politico-ն։

Եվրահանձնաժողովի նախագծում նշվում է նաև, թե արտոնությունները, որոնք նախատեսվում է տրամադրել թեկնածուներին՝ նախքան ԵՄ-ին նրանց պաշտոնական անդամակցությունը, նոր հնարավորություններ կբացի հենց Եվրամիության բիզնեսների համար, «կամրապնդի եվրոպական արտադրական ու մատակարարման շղթաները և կնվազեցնի ռազմավարական կախվածությունը»։


1/2922
bottom of page