top of page

ՀՀԽ-ն կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի. Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրության վերաբերյալ

11 hours ago
1 min read

ՀՀԽ-ն կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի: Այս մասին հայտնում են ՀՀԽ-ից, անդրադառնալով՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրությանը:

«Սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմը սկսվելու 6-րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։ Այս փաստը հնչեղ արձագանք է գտել հանրության մեջ և արժանացել արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի։ Հանրային հեռուստաընկերությունը հաջորդ օրը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ընդունել իր սխալը և ներողություն խնդրել հանրությունից։

Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»,- նշված է հայտարարության մեջ։

1/2922
bottom of page